Հովիկ Աղազարյանի համարձակությունը հերիքեց Փաշինյանի մեկ մտքի հետ չհամաձայնվել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում արտահայտած մտքերից մեկի հետ, ու նա այդ մասին բարձրաձայնեց հենց նրա ներկայությամբ։
«Թույլ տվեք համարձակություն ունենալ և չհամաձայնվել ձեր մի մտքի հետ. դուք ասում եք՝ թե կարո՞ղ էինք արդյոք պատերազմը կանգնեցնել, այո կարող էինք կանգնեցել և կունենայինք այս նույն արդյունքն առանց զոհերի։
Ես դրա հետ, կներեք, համաձայն չեմ։ Դա հնարավոր չէ այդպես հստակ ասել, քանի որ շատ հանգամանքների բերումով կարող էին տեղի ունենալ նաև այլ անկանխատեսելի բաներ»,- ասաց Աղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար. Նիկոլ Փաշինյան
- Զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է. Փաշինյան
- Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը ԱԺ-ի բարձր ամբիոնից ինքնախոստովանություններ կանի