ԱՀ իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից․ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
«ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին