Թուրքիայից արտահանման ամենաշատ ծավալներն ուղղվել են դեպի Գերմանիա
Թուրքիայից Եվրամիության երկրներ կատարվող արտահանման ծավալները 2022-ի առաջի եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21 տոկոսով՝ հասնելով 23 մլրդ 780 մլն 323 հազար դոլարի։ Արտահանման ամենաշատ ծավալներն ուղղվել են դեպի Գերմանիա, գրում է Էրմենիհաբերը։
Ըստ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալների` Թուրքիայի արտահանումը 2022 թ. հունվար-մարտ ամիսներին աճել է 20.8 տոկոսով և կազմել 60 մլրդ 287 միլիոն դոլարի։
Հիշյալ ասամբլեայի նախագահ Իսմայիլ Գյուլլեն հայտարարել է, որ այս տարի իրենք սկսել են իրականացնել արագ արտահանումներ դեպի իրենց ամենամեծ շուկա՝ ԵՄ և հավելել, որ Թուրքիան աչքի է ընկնում ապրանքների և արդյունաբերական արտադրության ոլորտների իր բազմազանությամբ, զարգացած ենթաարդյունաբերությամբ, ճկուն և արագ արտադրական կառուցվածքով, արտադրանքի ստանդարտների ԵՄ-ի հետ ներդաշնակեցմամբ, ուժեղ լոգիստիկ ծառայություններով, մեծ նավահանգստային և տրանսպորտային կարողություններով և արտահանման ֆինանսավորման ընդլայնված հնարավորություններով:
Ընդգծելով, որ Թուրքիան ԵՄ-ի կայուն և հուսալի առևտրային գործընկերն է՝ Իսմայիլ Գյուլլեն նշել է, որ մինչև 2022 թ. իրենց նպատակն է հասնել 250 մլրդ դոլարի արտահանման։
Հայտարարելով, որ Թուրքիան համաշխարհային առևտրում առանձնանում է որպես հուսալի նավահանգիստ՝ Գյուլլեն նշել է, որ նման բնութագրագրականով Թուրքիան խոստանում է փոխշահավետ առևտրային գործընկերություն ԵՄ երկրների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին