«Ժողովուրդ». Ինչու է հայկական կողմը թաքցնում դեպքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայկական կողմը թաքցնում է դեպքերը։ Բանն այն է, որ օրերս Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հրապարակում է արել ռուսական խաղաղապահ առաքելությունը, սակայն ՀՀ ՊՆ-ն և ՊԲ-ն որևէ տեղեկատվություն չեն հրապարակել։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ միջադեպը ռուսական կողմը հարթել է կողմերի հետ համագործակցության շնորհիվ։
Արցախի տեղեկատվական շտաբը միայն տեղեկացրել էր, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հատվածում, սակայն դեպքի մասին տեղեկատվություն չէր տվել։ Նշենք, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում և առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։
Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին՝ վիրավորվել։ Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաև ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին