«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանին Փաշինյանն ասել է՝ իրեն ևս հրավիրեն քննիչ հանձնաժողով, բայց մի քանի օր շուտ տեղյակ պահեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ խոսակցություն է ծավալվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի հիմքի վրա ստեղծվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն ևս հրավիրեն քննիչ հանձնաժողով և հրավիրելուց առաջ մի քանի օր շուտ այդ մասին տեղյակ պահեն։
Նիկոլ Փաշինյանին կանչելու են քննիչ հանձնաժողով, իսկ թե երբ, հայտնի չէ, քանի որ հանձնաժողովը դեռևս փաստահավաքության գործունեության փուլում է և այլ աշխատանքներ չի արել, մարդկանց չի հրավիրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին