«Հրապարակ». ԵՄ շրջանակները սոցիալական մեծ ծրագրեր են պատրաստել և գրանտներ են տրամադրելու Սյունիքին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով, ԵՄ շրջանակները սոցիալական մեծ ծրագրեր են պատրաստել և գրանտներ են տրամադրելու Սյունիքին. այս մասին նշված է նաև ԵՄ կայքում։
Վերջին օրերին էլ ակտիվ այցեր են կազմակերպվում՝ քննարկում են սոցիալական ծրագրեր, գենդերային հավասարության խնդիրներ։ Սյունիքում են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Լիտվայի դեսպանը, ովքեր հանդիպումներ են ունեցել Սյունիքի քաղհասարակության հետ։ Անցած օրերին նրանք Կապանում էին, Գորիսում, ապա Մեղրի կմեկնեն։
Մեզ ասացին՝ գույքագրում են խնդիրները, որ հասկանան, թե ինչ ծրագրեր իրականացնեն։ Կապանում հանդիպել են Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ, քննարկել կանանց զբաղվածության հարցերը, որոշել են կարի մեքենաներ տրամադրել, որ արտադրություն հիմնեն։
Երեկ ՄԻՊ-ի հետ հանդիպել է նաև «Ծիածան» Առաջնորդների կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, որն ասաց. «Ես առնչվում եմ դեռահասների, երիտասարդության, կանանց հիմնախնդիրների հետ, առաջնային եմ համարում տնտեսական հզորացման խնդիրը, որ կանայք կարողանան ընտանիք պահել... մենք ընդամենը կարիքն ենք արձանագրել...»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան