«Հրապարակ». Պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածից մենք էլ ենք օգտվելու, պարզվեց՝ սուտ էր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել. ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր և բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթևեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքս վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։ Ճանապարհի երկու կողմում հայկական և ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով երկու օր առաջ արված այս լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլևս երթևեկելի չէ։
Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաև Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ և մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին