Երևանում կայացել է հայ-ֆրանսիական «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմի պրեմիերան
Ապրիլի 12-ին Երևանում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ռեժիսորը, նկարիչը, համասցենարիստն ու բանաստեղծության հեղինակն է Լիլիթ Ալթունյանը, պրոդյուսերը, համասցենարիստն ու հայերեն ֆիլմի դերակատարը՝ Արմինե Անդան, կոմպոզիտորը Միքայել Ոսկանյանը։ Ֆիլմի արտադրողն է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը ֆրանսիական «Ֆոլիմաժ» անիմացիոն ստուդիան։
Ֆիլմի ստեղծագործական խումբը հայտնում է, որ ֆիլմը Հայաստանում անիմացիայի բնագավառում առաջին համատեղ արտադրությունն է։
Ֆիլմի ճանապարհորդությունը սկսվել է՝ որպես նախագիծ դառնալով Աշխարհի անիմացիաները ծրագրի հաղթող՝ Ռեանիմանիայում և ստանալով Ֆոլիմաժի համատեղ արտադրության մրցանակը՝ Անսիի կինոփառատոնում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Անիմեսթ» միջազգային անիմացիոն կինոփառատոնում՝ Ռումինիայում, 2021 թ հոկտեմբերի 15-ին, իսկ ասիական պրեմիերան՝ «Բուչոնի» միջազգային անիմացիոն կինոփառատոնում՝ Հարավային Կորեայում, երկուսն էլ ՝ «Օսկար» որակավորման։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմն ընտրվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մրցույթում
- Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմն ընտրվել է Կլերմոն Ֆերանի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում
- Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնի կողմից
- Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմը՝ «Անիմեսթ» միջազգային փառատոնի պաշտոնական մրցույթում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան