UTair -ը Սոչի-Երևան ամենօրյա չվերթեր կիրականացնի գարուն-ամառ ժամանակահատվածում
UTair ավիաընկերությունը Սոչի-Երևան չվերթ է իրականացնելու ամեն օր: Այդ մասին ասվում է ավիաընկերության կայքում։
«նախորդ տարվա նոյեմբերին մենք առաջին անգամ ներդրեցինք չվերթ Սոչիից դեպի Հայաստանի մայրաքաղաք: Այն պահանջված է ուղևորների կողմից, և մենք որոշեցինք այն թողնել ամառային չվացուցակում»,-ասել է ավիաընկերության նախագահ Օլեգ Սեմենովը։
Տոմսերն արդեն վաճառվում են: Միակողմանի տոմսի արժեքը 11280 ռուբլի է։ Առողջարանային քաղաքից մեկնումը նախատեսված է 13:50-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ 17:00-ին:
Սեմենովը մանրամասնել է, որ UTair-ը կշարունակի նաև Մոսկվայից Երևան թռիչքներ իրականացնել։ Ինքնաթիռները մոսկվայիվ մեկնելու են 13:35-ին, և հետ են վերադառնալու՝ 18:40-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում