ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար. Իսլամական պետությունը ծառայում է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերին
ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) նախկին գլխավոր հրամանատար Վեսլի Քլարքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ծառայում էի Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով Թուրքական «t24» լրատվամիջոցին:
Քլարքը շեշտել է, որ Թուրքիան նավթ է գնում Իսլամական Պետությունից:
«ԻՊ-ը սուննիական ահաբեկչական կազմակերպություն է: Նրա նպատակը շիաներին կանգնեցնելն է: Դա իր հերթին նշանակում է ծառայել Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի շահերին, թեկուզ և այն հենց այս պետությունների համար էլ է վտանգ ներկայացնում»:
Քլարքը հայտարարել է, որ կա վարկած, ըստ որի որոշ երկրներ ԻՊ-ի ահաբեկիչներից նավթ են գնում: Ըստ նրա՝ այդ նավթը անցնում է Թուրքիայի միջով, չնայած, որ վերջինիս ղեկավարները կտրականապես հերքում են այդ վարկածը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան