Բացվելու է սպառնալիքների նոր դարաշրջանը. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
««Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը և բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու և մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձևով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:
Սա Թուրքիայի արտգործնախարարի նամակից մի հատված է՝ ուղղված Արևելյան ռազմաճակատի հրամանատարին 1920 թ. նոյեմբերի 8-ին։
100 տարի անց իրավիճակը ճիշտ նույնն է։ Այսօր ՀՀ-ում իշխանությունը զավթած կապիտուլիանտն ու իր խմբավորումը բոլորիդ համոզում է, որ խաղաղության պայմանագիր կնքելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և Արցախն ու Սյունիքը թշնամուն զիջելով մենք լավ ենք ապրելու, «խաղաղության դարաշրջան» է բացվելու։
Իրականում, բացվելու է սպառնալիքների նոր դարաշրջանը։
Մենք ոչ միայն ավելի լավ չենք ապրելու, այլ ավելի վատ ենք ապրելու, որովհետև շատերդ չեք հասկանում, թե ինչ է նշանակում ապրել ոչ անկախ պետության մեջ, թշնամու տիրապետության տակ ապրել ու կատարել իր կամքը՝ զրկված լինելով հակառակվելու հնարավորությունից։
Սա պաթոս չի, սա Հայաստանի անկախ պետության վախճանի ժամանակ սովորական հայ քաղաքացու անձայն ճիչն է։
Հատ առ հատ հիշվելու են բոլորդ, ովքեր այս օրերին ձեր գլուխը շրջել եք Հայաստանից դեպի երկրի հակառակ կողմը՝ հակաՀայաստանը ու հետևում եք, թե ինչպես է այն վերջնականապես կործանվում»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը
- Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը ԱԺ-ի բարձր ամբիոնից ինքնախոստովանություններ կանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան