Կարեն Միրզոյանի նորածին եղբոր դուրսգրմանը ներկա են եղել զոհված տղաների մայրերը
Արցախյան պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի նորածին եղբայրն ու մայրն այսօր դուրս են գրվել։ Նրանց դիմավորել են 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի, Աբգար Նազարյանի, Զորիկ Շահրամանյանի ու այլ տղաների մայրերը։
Ի դեպ, Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ևս փոքրիկի է սպասում։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը: Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, քանի որ ինչպես մայրն է ասում, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:
Արաքսյան «Էրեբունի» բժշկական կենտրոն էր եկել և հսկվել ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանի մոտ: Հղիությունը բարդ չէր անցել, բժշկի հետ հաղթահարել էին ընթացիկ խնդիրները: Փոքրիկ Կարենը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել՝ Ծաղկազարդի օրը՝ ապրելու նոր իմաստ տալով Միրզոյանների ընտանիքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան