ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան մեկնաբանել է Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Փրայսի հայտարարությունները
Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը անհիմն և սադրիչ է անվանել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին հայտարարությունները։ Դեսպանատան հայտարարությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի սադրիչ հայտարարությունները մեր երկրի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին, որն իբր պայմանավորված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ենթադրյալ ձախողումների հետ։ Նեդ Փրայսը ևս մեկ անգամ աչքի է ընկել դատարկաբանությամբ՝ առանց ապացույցների»,- երեքշաբթի ասվում է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում:
Դեսպանատնից հայտարարել են, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները Ուկրաինայի տարածքում և ՌԴ Զինված ուժերը չունեն և չեն կարող ունենալ քիմիական պատերազմի զենքեր, քանի որ Մոսկվան դրա պաշարները ոչնչացրել է դեռևս 2017 թվականին։
«Մտահոգիչ են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաստատած տվյալները ուկրաինական արմատականների կողմից քիմիական նյութերի կիրառմամբ սադրանքների պատրաստման մասին: Մենք նաև հարցեր ունենք այդ նյութերի ծագման վերաբերյալ»,- հավելել են դեսպանատնից և Վաշինգտոնին հորդորել են զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, և ակտիվացնեն իրենց պետության քիմիական ապառազմականացման գործընթացը:
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները դեռևս Քիմիական զենքի կոնվենցիայի միակ կողմն է, որը չի կատարել իր միջազգային պարտավորությունները և որ ամերիկյան զինանոցի այդ տիպի զենքերը իրական վտանգ են ներկայացնում մարդկության համար։
Փրայսը երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ասել էր՝ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ «Ռուսաստանը կարող է ձգտել քիմիական զենք օգտագործել» Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Մասնավորապես, նա պնդել էր, որ Մարիուպոլում անկարգությունների դեմ պայքարի համար կարող է օգտագործվել միջոցների մի ամբողջ շարք, այդ թվում՝ թունավոր նյութերով խառնված արցունքաբեր գազ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայից Ուկրաինա զենքի արտահանումը 30 անգամ աճել է
- Բորիս Ջոնսոնն այցելել է Ուկրաինա՝ անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ
- ԱՄՆ-ն Ուկրաինային արագացված կարգով սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին