Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե՝ երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել
«Որևէ գաղտնիք այնտեղ չկա, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և քննարկել ենք այն, ինչը վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արաձանագրվել է Բրյուսելում եկրների ղեկավարների հանդիպման ադյունքներով»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին:
Տեղեկցնելով, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմը՝ Միրզոյանը նկատեց, որ երկրորդ թեման եղել է Հայաստանի և Արդբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանգարին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները:
Նա հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության վերաբերյալ Հայաստանի պատկերացումներն ամբողջությամբ մնում են ուժի մեջ և հավելեց. «Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ մինսկի համանախագահության ձևաչափում»:
Ըստ Միրզոյանի՝ Մինսկի խումբը ստեղծելու կոնֆերանսի ժամանակ ընդունված որոշումն ոչ ոք չի չեղարկել:
«Ցավոք ստրտի, համանախագահության միջև հակասություններն այս պահին այնքան բարդեն, որ չեն կարողանում երեքով քննարկումներ կազմակերպել և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Նա հավաստիացրեց, որ բանակցությունների երկկողմ ձևաչափ գոյություն չունի:
«Երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է երկկողմ խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին