Խաղաղապահներն ասել են՝ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների համատեղ որոշմամբ է պատգամավորների ցուցակը կազմվել, Արեգնազ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվելը որակում է մեծագույն խայտառակություն։
«Ռուս խաղաղապահները հասկացրել են, որ իրենք որևէ խնդիր չունեն պատգամավորներին թողնելու Արցախ՝ հատկապես, որ ընդդիմադիր պատգամավորներից շատերը բազմիցս եղել են Արցախում 2020 թ․ պատերազմից հետո։ Խաղաղապահներն ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ որոշմամբ է պատգամավորների ցուցակը կազմվել, և իրենք պարզապես կատարում են նրանց ցանկությունը, քանզի որպես խաղաղապահ՝ չէին կարող մերժել այն։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ այսպես կոչված օպերատիվ կապը, որը հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների միջև, գործում է ստվերային պայմանավորվածությունների շրջանակներում, և հենց Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին Արցախ մեկնելու մասին, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն օպերատիվ արձագանքեցին դրան։
Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ ջանքն է, որը հուշում է, որ Արցախը Հայաստանի այսօրվա իշխանությունները տեսնում են Ադրբեջանի կազմում։
Արգելելով ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ՝ նաև ուզում են ցույց տալ, թե իբր հենց այդ պատճառով է, որ իրենք էլ չեն կարողանում գնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ իրե՛նք են ամեն ինչ արել, որպեսզի պատգամավորների մուտքն Արցախ արգելվի։
Սա խոսում է այն մասին, որ օրվա իշխանություններին պետք է ցանկացած քաղաքական գնով հեռացնել, ավելի ճիշտ՝ վռնդել Հայաստանի իշխանական համակարգից»,- գրել է Ա.Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Նիկոլը սա էլ մարսեց, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է անգամ երևակայել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է, որ խաղաղապահները չեն թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ
- Գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի հրահանգները. Ստամբուլյան
- Մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող. «Հայաստան» դաշինք
- Ադրբեջանը ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հետ համաձայնությամբ փակել է Արցախ մուտքը. Վարուժան Գեղամյան
- Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս՝ պիտի ոտքի կանգնես. Մամիջանյան
- Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է. Ղազինյան
- Բացահայտվեց այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների ևս մեկ հանցավոր ստվերային համաձայնություն․ Գեղամ Մանուկյան
- Մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում. Իշխան Սաղաթելյան
- Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստերն ու մեկնեցին Արցախ
- Ու՞մ է ձեռնտու խաղաղությունը և ու՞մ շահերն են սպասարկում նիկոլները․ Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան