Գեղարքունիքի մարզպետը՝ քաղաքացուն. Քեզ հանգիստ պահի
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Արցախի դրոշը տեղադրելու նպատակով հավաքված քաղաքացիների հետ վեճի է բռնվել։
News.am-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ նա նախ հետաքրքրվում է՝ ինչի դեմ են պայքարում քաղաքացիները, ապա առաջարկում թվարկել Ադրբեջանի կողմից առաջարկած հինգ կետերը։
«Մենք դուրս ենք եկել պայքարի հանուն Արցախի, ինչպես 30 տարի առաջ։ Այսօր էլ նույն ձևով պետք է կանգնենք»,-ասում է տարեց քաղաքացին։
Մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Պայքարում ենք Արցախից հրաժարվող մեր իշխանության դեմ»։
Ի պատասխան Կարեն Սարգսյանն արձագանքեց. «Այ դու ես այդպիսին, ոչ թե մեր այսօրվա իշխանությունը։ Գնահատական չտաս»։
«Կներես ո՞վ էր ասում...»,-միջամտեց մեկ այլ քաղաքացի։
«Ձեր ղեկավարը»,-արձագանքեց Կարեն Սարգսյանը։
«Մեր ղեկավարը նման բան չի ասել, ձեր Նիկոլ Փաշինյանն է ասել»,-պատասխանեց քաղաքացին, ինչը բարկացարեց մարզպետին։
«Հանգիստ խոսա, քեզ հանգիստ պահի»,-զայրույթը չկարողացավ զսպել Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին