Դավիթ Բաղդասարյան. Նիկոլի ձեռքով Արցախի հանձնումը մտնում է կուլմինացիոն փուլ
«Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում հնչեցված հայտարարություններին, գրում է.
«Նիկոլի ձեռքով Արցախի հանձնումը մտնում է կուլմինացիոն փուլ։
Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց հետևյալը․ միջազգային հանրությունը հստակ ասում է՝ լինել միակ երկիրը, որը չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է և´ Արցախի, և´ Հայաստանի համար։ Այդ նույն հանրությունը մեզ նաև ասում է, որ իջեցնենք Արցախի կարգավիճակի հարցում մեր նշաձողը։
Ի՞նչ է սա նշանակում։
Եթե խոսենք ավելի հանրամատչելի լեզվով, ապա նիկոլ փաշինյանը և իր վարչախումբը համակերպվել են այն մտքի հետ, որ Արցախը որևէ կարգավիճակով կամ առանց դրա կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Այսինքն, անհայրենիքների խունտան որոշել է բառիս բուն իմաստով ամբողջությամբ հանձնել Արցախը։
Հ․ Գ․ Ի դեպ, արձանագրենք, որ այսօր կապիտուլյանտը փաստեց նաև այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը պարզապես անտրամաբանական որոշման է հանգել (քվեարկելով իր օգտին), որ այդքան անդառնալի կորուստներից հետո ինքը պետք է շարունակի երկրի ղեկավարումը․․․ »։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Հենց հիմա ԱԺ-ում Արցախը հանձնվում է Ադրբեջանին
- Աշոտյան. Հողատուն այսօր կրկին կապել էր իր բայաթին
- Արտակ Զաքարյան. Նիկոլն ԱԺ-ում խոստովանում է, որ իրեն ընտրած ժողովուրդը անտրամաբանական գործողություն է արել
- «Ռադ անել է պետք բոլորին անխտիր». Ինչպե՞ս են ֆեյսբուքում արձագանքում Փաշինյանի ելույթին