Ոչ մի էմոցիա. Փաշինյան
«Կառավարությունը շարունակում է հետևողական և սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ և դրա համար ձևավորում են ինստիտուցիոնալ նոր կառույցներ, ինչպիսին Հակակոռուպցիոն կոմիտեն է, գործարկվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգի աշխատանքի գործնական փուլը, այն իմաստով, որ արդեն կոնկրետ բռնագանձման հայցեր են ներկայացվում դատարաններ: Ստեղծվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը»,-Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ բոլորդ եք տեսնում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեզ համար չկան նախկիններ և ներկաներ և այս գործընթացը մենք հետևողականորեն առաջ ենք մղելու»,- ասաց նա։
Փաշինյանը կարևորեց ինստիտուցիոնալ տրամաբանությամբ առաջնորդվելը։
Նրա խոսքով, կառավարության համար ավելի կարևոր է մեխանիզմներ ստեղծելը, որպեսզի օրվա իշխանությունը չթալանի, երկրորդ՝ նախկինի հետ կապված գործերը պատշաճ մակարդակով քննվեն. «Այո, ես էլ գոհ չեմ, բազմիցս եմ ասել, բայց իմ դժգոհությունների, բորբոքվածությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ պետք է ինստիտուտ լինի, որ աշխատի, որովհետև վարչապետի հանձնարարականով կամ քաղաքական մեծամասնության կամքով չի, թող ինստիտուտ լինի ու աշխատի։ Եվ մենք 2020-2021 թվականներին շրջադարձային նշանակության բարեփոխումներ ենք իրականացնել։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով՝ պետություն-ինստիտուտ, պետության-ինստիտուտ։ Ոչ մի էմոցիա, ով ում շատ է սիրում, ով ում քիչ է սիրում, հարգում է, չի հարգում, այս ամենը պետք է դնել մի կողմ»։
Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ ամիս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործով պետական բյուջե է վճարվել 15 միլիարդ դրամ։
«Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը, բոլորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր է, դա թալանածի վերադարձ չէ՞։ Դա էլ է թալանածի վերադարձ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ԶՊՄԿ-ում կառավարության՝ «փայ մտնելուց» հետո ի հայտ են գալիս նաև արտադրական ու սպառման խնդիրներ
- Խոսքը ստրիմինգային գործարքի մասին է, որը ՊԵԿ-ի հետ համաձայնեցված էր. Վահե Հակոբյանը՝ ԶՊՄԿ-ի տուգանքի մասին
- ԶՊՄԿ բաժնեմասերի գործարքը քննող հանձնաժողով իշխանությունը չի ստեղծի, քանի որ «իրենք իրենց ոտքին չեն կրակի». Խամոյան
- ԶՊՄԿ-ի նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից վճարվել է 15 մլրդ դրամ հարկային պարտավորություն
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենի չտրամադրումն անհիմն ու ոչ իրավաչափ է. Գյուրջյան
- ԶԼՄ-ն ու ՀԿ-ն դատարանի միջոցով կառավարությունից պահանջում են հրապարակել ԶՊՄԿ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը
- Ո՞րն է «Զանգեզուրի» կոմբինատի բաժնետոմսերն Արմեն Սարգսյանի սանիկին վստահելու պատճառը
- Կառավարությունը ԶՊՄԿ տնօրենների խորհրդում կունենա ներկայացուցիչ
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ԱՆԻՖ-ին
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված
- Կառավարությունը հրաժարավում է տվյալներ տրամադրել ԶՊԿ-ի կասկածելի գործարքի վերաբերյալ
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի․Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան