Թուրքիայիում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ․ զեկույց
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որտեղ անդրադարձ կա նաև Թուրքիային: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Զեկույցում նշվում է Թուրքիայիում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես հիշատակվել են Թուրքիայի Բողազըջը համալսարանում 2021թ.-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները:
Նշվում է, որ առ այսօր կալանավորված է մնում Հայոց ցեղասպանությունը չճանաչող թուրք իրավապաշտպան Օսման Քավալան, Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև այլ ընդդիմադիր գործիչներ:
Ընդգծվել է նաև, որ Թուրքիայում կամայական ձերբակալության դեպքերը շարունակում են զգալի թիվ կազմել։ Քննադատության է ենթարկվել Թուրքիայի դատաիրավական համակարգը:
Զեկույցում խոսվում է Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վատթար վիճակի մասին, երբ դեռ շարունակվում են արձանագրվել բազմաթիվ անկախ լրագրողների ձերբակալության դեպքեր, խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ։