«Հայաստան». Պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որում ասվում է.
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ապրիլի 12-ից պատգամավորների խմբերով ուղևորվելու են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր եւ Արցախի Հանրապետություն:
Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում ՌԴ խաղաղապահ զորքերն արգելեցին պատգամավորների մուտքը՝ առանց որևէ հիմնավորման, մինչդեռ՝ ՀՀ որևէ քաղաքացու մուտք ու ելք չի կարող սահմանափակվել։
Ուշագրավ է, որ պատգամավորների՝ Արցախ այցելելու քայլին շատ արագ և միաժամանակ արձագանքեցին իշխանական ներկայացուցիչներն ու ադրբեջանական կողմը՝ նույնիսկ արգելելու պահանջ ներկայացնելով:
Այս վարքագիծն ու իրավիճակը, ի թիվս այլնի, ինքնին հակասում է Հայաստան-Արցախ կապի անխափանության հանձնառությանը: Ստեղծված իրավիճակն ակնհայտորեն անընդունելի է։
Միաժամանակ, պարզ չէ՝ օրվա իշխանությունները կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկել ակնհայտ խնդրի լուծման ու հետագայում նման դեպքերը հստակ կանխարգելելու ուղղությամբ, բացի պարզապես հայտարարություններ անելուց:
Հայտնում ենք, որ պատգամավորների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումը մինչ այս պահը չի վերացվել: Օրվա իշխանությունները, որպես իրենց կատարած հայտարարությունների տրամաբանական շարունակություն, պարտավոր են անհապաղ հանդես գալ գործողություններով, հավաստիացումներով, որ Հայաստան-Արցախ անխափան մուտքը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վերականգնված է»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Կովկասը «Նոր Ուկրաինա» դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը' «Նոր Մարիուպուլի»-ի
- Եթե Նիկոլը սա էլ մարսեց, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է անգամ երևակայել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի հրահանգները. Ստամբուլյան
- Ադրբեջանը ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հետ համաձայնությամբ փակել է Արցախ մուտքը. Վարուժան Գեղամյան
- Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս՝ պիտի ոտքի կանգնես. Մամիջանյան
- Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է. Ղազինյան
- Բացահայտվեց այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների ևս մեկ հանցավոր ստվերային համաձայնություն․ Գեղամ Մանուկյան
- Մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին