Հայաստանի հավաքականը կարող է ունենալ ևս մեկ նորեկ
Ռուսական «Կրիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Այս մասին Արմսպորտը։
18-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռը։ Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը, Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։
«Կրիլյա Սովետովի» կազմում կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում մասնակցել է վեց հանդիպման։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 հազար եվրո։