Քաղաքական 22:28 13/04/2022 Հայաստան

Հրանտ Տեր-Աբրահամյան. Գալու է շրջման կետը

Քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.

«Ո՛չ մեր իշխանությունը, ո՛չ էլ հանրության մի մասը ոչ մի կերպ չի խրատվում, ու չի խրատվելու:

Նոյեմբերի 9-ից հետո մտածում էին՝ թեկուզ ծանր պարտության գնով խաղաղություն կունենանք: Սպասում էին շատերը՝ հեսա ճամփեքը կբացվեն, առևտուր կանենք:
Չեղավ: Տեսան, որ թշնամանքը, պատերազմը շարունակվում է:

Բայց ինչո՞ւ:
Չենք ուզում հասկանալ:
Չեն էլ թողնում հասկանանք:
Հիմա, մտածում են, դե ինչ անենք, ծանր է, բայց «ռացիոնալ է« Արցախից վերջնական հրաժարվենք, գոնե Սյունիքը կպահենք, Հայաստանը կպահենք: Ճամփեքը կբացվեն, առևտուր կլինի:
Սահման չկա հայի ապաքաղաքական մտածողության:
Մի կողմից չարչիական մտածողությունն է, մյուս կողմից վարժապետականը՝ մեր «քաղաքական« մտածողության ենթահիմքում: Երբ հայ գործիչն ասում է ռեալիզմ՝ իմացեք, որ հիմքում չարչիական պատկերացումն է, որը որևէ կապ չունի քաղաքական ռեալիզմի հետ: Երբ նա ասում է՝ միջազգային հանրություն, իմացեք, որ հին վարժապետն է, որը հավատում է քրիստոնյա, խաչակիր, լուսավոր աշխարհին:

Սյունիքի հարց չկա՝ առանձին Արցախի հարցից:
Արցախ-Սյունիք (Գորիս-Կապանն առնվազն) միասնական ռազմաաշխարհագրական տարածքն են: Նժդեհը ժամանակին պահեց դրանք առանձին, որովհետև այն քիչ հայ գործիչներից էր, որ ոչ չարչի էր, ոչ վարժապետ, այլ իրապես քաղաքական ռեալիստ:

Սյունիքի հարցն արդեն «լուծված է» նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որտեղ ամրագրված է, որ Սյունիքով պետք է անցնի ճանապարհ, որը պետք է վերահսկվի ռուսական սահմանապահ զորքի կողմից: Սյունիքը երկու մասի կիսող ճամփով: Սա «թուրք-ադրբեջանական տանդեմի» կապրիզը չէ: Սա Արցախում զորք պահող պետության բնական ձգտումն է՝ զինված ներկայություն ունենալ Արցախի թևութիկունք Սյունիքում: Դրանից հետո մոռացեք Սյունիքի մասին, եթե դա նույնիսկ անվանապես Հայաստանի մաս լինի:

Ոչինչ, կասեն, Սյունիքի հարցն էլ «լուծենք», հետո կապրենք հանգիստ, միևնույնն է պարտված ենք, բան չենք կարող անել:

Աստված մեզ 2020-ից հետո ևս երկու տարի տվեց, գոնե նվազագույն խնդիրներ լուծել ինքնապաշտպանության ոլորտում, գոնե Սյունիքի խնիրը, որը ստիպված չլինեինք «լուծել»: Բնականաբար ոչինչ չարվեց: Իշխող խումբը չարեց, չի էլ կարող անել, երբեք չի էլ անի, չունեն էդ մարդիկ էդ մտածողությունը, երբեք չեն էլ ունենա: Իրանք համարում են, որ դա «բարդ է»: Հեշտը՝ հանձնելն է: Հանրության տարբեր խմբերն էլ, բացառությամբ փոքրամասնության, հարցը սուր չդրեց: Մարդա իրա գործին վերադարձավ: Չի էլ անի: Որովհետև հայի զարմացած աչուկները աշխարհի օրենքներից միակ կայուն իրականությունն են հայոց նորագույն պատմության մեջ:
Սյունիքի հարցը կլուծենք ու խաղաղ կապրենք:

Չէ:
Հաջորդն անկախության հարցն է:
Որովհետև եթե դեռ չեք իմացել, սա Արցախի հարց չէր ու Արցախի պատերազմ չէր, ոչ էլ Քելբաջարի ու Աղդամի:
Սա Հայաստանի անկախության հարցն էր:
Դրվելու է նաև դա:
Ի՞նչ անենք:
Դե ճար չկա, պետք է զիջենք:
Հո չենք կարող էդքանից հետո էլ կռվել, պայքարել:
Խոհեմություն, ռեալիզմ, պրագմատիզմ:
Այսինքն՝ ի սպառ ապաքաղաքական մտաղոծություն, որը չի հասկանում, որ քաղաքական աշխարհի օրենքը պայքարն է:
Անկախությունն էլ կզիջենք, հանգիստ կապրենք:
Ռուսական դպրոց կբացենք, ինչ կա որ: Խնդիր չի:
Հայը հո չի հասկանա, որ ռուսական դպրոցը լեզվի հարց չի, քաղաքականության հարց է: Որ ռուսները հիմար չեն՝ հենց այնպես չեն բարձրացնում այդ հարցը:
Կապրենք:
Հետո կպարզվի էդ անկախությունը տենց ուղղակի բառ չէր:
Լիքը բան կա փոխելու:
Միութենական պետության մեջ խոսքի, քաղաքական պայքարի, հավաքների ազատությունը մի քիչ խրախուսելի բան չի:
Միտնիգի ես դուրս գալիս՝ դուբինկով գլխիդ: Նորմա:
Կարծիք ունես՝ տարբերվող՝ ռուբիլնիկով փակենք կարծիքդ: Նորմա:
Դե ոչինչ, դրան էլ կհամակերպվենք:
Վերջն ազգի գոյության հարց է:
Ազատությունն ինչ է, որ չզիջենք: Միտինգ չենք անի: Կարծիք չենք ունենա Վլադիմիրիչից տարբեր: Կամ եթե Լադիմիրչը չլինի, լինի Նավալնին՝ նրանից տաբեր:
Կդիմանանք:
Հանուն անվտանգության:
Ու մի օր, նորիից, կպարզվի, որ էդ անվտանգությունն էլ չկա:
Նորից, Կարլ, նորից:

Քս ազգը սիրում է, որ ամեն ինչ նորից տեսնի:
Արդեն էս նույն կինոյից երեք-չորս ռեյս տեսել է: Թվում էր, թե համոզվել է: Բայց չէ: Էլի է ուզում փորձել:
Որ նորից հասկանալի դառնա, որ ինչ որ մի կետից, կրկին ստիպված է լինելու պայքարել: Ու ինչքան որ հասցրել է էդ ընթացքում զիջել, այ էդքան հետ ընկած կետից էլի պայքարել, էլի զոհեր տալ, էլի սերունդներ կորցնել: Էս անգամ գուցե մի վերջին անգամ: Բայց անխուսափելիորեն էդ ինչ որ կետը գալու է:


Սյունիքի՞ց կգա:
Անկլավների զիջումի՞ց կգա:
Անկախության զիջումի՞ց կգա:
Ազատությունների վերացումի՞ց հետո կգա:
Հայկական դպրոցների փակման հերթական որոշումի՞ց հետո կգա:
Հայ Եկեղեցու գույքի բռնագրվամն հերթական օրենքի՞ց հետո կգա:
Հայկական հերթական ջարդերից հետո՞ կգա, որոնց կազմակերպիչներին ոչ ոք չի պաշտպանի:
Տեսել ես այս ամենը սեփական աչոք:

Ինչո՞ւ եք ձևացնում, որ չգիտեք:

Այս ամենում ես ընդամենը կոչ եմ անում մարդկանց, որոնք գիտեն, որ առանց պայքարի միևնույն է չեն ունենոմ ժողովուրդներն ապագա, չնայել չորս կողմը, չնայել, թե ով ինչ է ասում ու մտածում, չլսել նույնիսկ պաշտոնյաների ելույթները, այլ լուռ ու տքնաջան, սառնասրտորեն պատրաստվել: Գալու է ձեր ժամանակը: Գալու է շրջման կետը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}