Մակրոնը հայտարարել է՝ առաջիկա օրերին մտադիր է կրկին բանակցել Պուտինի և Զելենսկու հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին նա հայտնել Է «France 2» հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը
«Առաջիկա օրերին ես նորից հեռախոսով կխոսեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Մակրոնը, որն այժմ առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկրորդ ժամկետի համար։
Մակրոնը նաև ասել է, որ գործադրում է բոլոր ջանքերը Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և այնտեղ խաղաղությունը վերականգնելու համար։
Միաժամանակ նա նշել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, թե այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, իրեն «ցեղասպանություն» է թվում։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի
- Մակրոն. Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը ցանկանում են կազմակերպել Մարիուպոլից բոլոր ցանկացողների տարհանումը
- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Մակրոնի էմոցիաները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին