Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար. Նիկոլ Փաշինյան
«Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածն անշուշտ զինված ուժերի և կառավարության ձախողումն է, բայց այն՝ թե ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ, որ ձախողում էր նաև կազմակերպության համար»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց.
«Ի հեճյուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունն անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում»:
Փաստելով, որ ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այդ իրավիճակը չի հասցեագրել՝ նա նկատեց, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հայտվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
«Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 ք/կմ տարածքները, ցավոք, միակը չեն: ՀՀ-ում դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 ք/կմ տարածք գտնվում է այդ կարգավիճակում և, ինչպես ասել եմ, մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի համատեքստում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է. Փաշինյան
- Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան