Այսօր եկել է պահը՝ պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը․ Սեյրան Օհանյան
Հայաստանի հանրապետության հերթական քաղաքներից մեկում՝Վայքում տեղադրվեց Արցախի դրոշը: Նշենք, որ այն Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունն է։
«Այսօր կանգնած ենք մի տարածաշրջանում՝ Վայոց Ձորում, որը ինչպես ՀՀ մյուս մարզերը կարողացել է իր ներդրումն ունենալ մեր սահմանների պաշտպանության հարցում։ Կամավորական ստորաբաժանումներով, մարտական թոհ ու բոհի մեջ ազնուրացությամբ կռվել են և կերտվել է ապագան»,- Վայքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ միայն 2020 թվակին արցախյան երկրորդ պատերազմում ունեցած պարտությունով չենք սահմանակվել, պարտությունների շարանը շարունակվում է։
«2020 թվականի Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո շարունակվեց պարտությունների շարանը։ Մեր հակառակորդները հայտնվեցին մեր սահմաններում, ներխուժեցին Սյունիքի, Գեղարքունիքի , նաև մի քանի այլ սահմանային բնակավայրեր։ Այդ ճնշումների շնորհիվ է, որ այսօր ՀՀ իշխանությունները կուրորեն գնում են կեղծ «խաղաղության դարաշրջանի»՝ թուրք-ադրբեջանական խորամանկության, խաբկանքի մեջ»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով ՝ այսօր ստեղծված իրավիճակն է նաև պատճառներից մեկը, որ հանրապետության տարբեր բնակավայրերում բարձրացնում են Արցախի դրոշն ՝ ի պաշտպանություն Արցախի։
«Իհարկե, միայն դրոշը չէ կարևորը, Արցախը մեր սրտերում է և այն մեր նորօրյա պատմության խորհուրդն է։ Յուրաքանչյուր հայի արյան մեջ է հոսում Արցախի նկատմամբ հարգանքն ու արժանապատվության վեհ զգացումը։ Բայց այսօր եկել է պահը, որ պաշտպանելով Արցախը , պաշտպանում ենք Հայաստանը։ Չկա հայկական լեռնաշխարհի որևիցե հատված,այդ թվում՝ Արցախի, որի պաշտպանությունից կախված չլինի ընդհանուր առմամբ հայ ժողովրդի ապագան ու զարգացումը»,- իր խոսքում նշեց Օհանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսում բարձրացվեց Արցախի դրոշը
- Սիսիանում բարձրացվեց Արցախի դրոշը
- «Ինչո՞ւ է Արցախի դրոշն այնպես ազդում իրենք իրենց իշխանությունն համարողների վրա՝ ոնց որ կարմիր կտորը ցլի վրա»
- ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից պոկեց Արցախի դրոշը
- Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը. Էդուարդ Շարմազանով
- Գյումրիում, Էջմիածնում, Արմավիրում ևս բարձրացվեց Արցախի դրոշը
- Արցախի դրոշն արդեն ծածանվում է Հայաստանի տարբեր քաղաքներում
- Ինչու պղծեցին Արցախի դրոշը. Ստեփան Դանիելյան
- Իրենք երթով մոտենում էին դրոշին, որպեսզի երկրորդ անգամ վնասեին. Արցախի դրոշը պաշտպանողները
- Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին
- Այս պահին Արցախի դրոշը ՀՀ դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում․ Գերասիմ Վարդանյան
- Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու
- «Իշխանության կոկորդում է մնացել Արցախի դրոշն ու տեղադրումը»
- Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվել է Արցախի դրոշը
- Ոստիկանությունը սպասում է Արցախի դրոշի պղծման մասին ահազանգի