Բոլոր քաղաքական սխալների հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում առաջին հերթին առաջնագծի վրա․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Երասխի ուղղությամբ մարտական դիրքեր էի գնացել։ Հատկապես այսպիսի օրերին զինծառայողների հետ շփումները շատ կարևոր եմ համարում։
Այս այցերը ոչ միայն կարևոր են ընթացիկ խնդիրները հասկանալու, առաջնահերթությունները ճշգրտելու տեսանկյունից, այլ նաև մեր զինծառայողներին սատարելու և հիշեցնելու, որ ցանկացած իրավիճակում նրանց կողքին ենք։
Մյուս կողմից՝ մեր զինծառայողների վստահությունը, կամքը, համարձակությունը ուժ է փոխանցում և մշտապես հիշեցնում, որ բոլոր քաղաքական սխալների հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում առաջին հերթին առաջնագծի վրա։
Այդ տապալումների հետևանքները, ցավոք, 2018 թվականից հետո անընդհատ հետապնդում են բոլորիս, իսկ դրա առաջին հարվածները հենց բանակն է ստանում։
Անկախ քաղաքական գործընթացներից, աշխարհաքաղաքական պրոցեսներից և նույնիսկ ԱԺ ամբիոնից ինքնախոստովանական ցուցմունքներ տվողների վարքագծից, մեր զինծառայողները ժայռերի վրա, գիշեր-ցերեկ, ձյուն թե անձրև մարտական հերթապահություն են կրում, ինչը նվազագույնը պետք է ընդունել ի գիտություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան