Փաշինյանը համաձայն չէ, որ Քաջարանի կոմբինատի գումարի մի մասը ծախսվի Քաջարանի համար
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ սուբյեկտներ 15 մլրդ դրամ են վերադարձրել բյուջե»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը և հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպես է վերաբերում այն հարցին, որ այդ վերադարձված գումարների մի չնչին մասն է ծախսվում Քաջարան համայնքի բնակչության վրա՝ առաղջապահական և բնապահպանական խնդիրները լուծելու համար:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ-ի հարկատու է և եթե մենք ամեն տեղ գոյացած հարկերը որոշենք ծախսել միայն այդ տեղում… Մենք այդ գումարների մի մասն էլ հենց ծախսում ենք Քաջարանի վրա: Այդ գումարները մուտք են եղել ՀՀ պետական բյուջե և այնտեղից 2021 թվականին լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացվել է Սյունիքի մարզին, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ հիշատակված համայքներում նաև սուբվենցիան ծրագրերի հնարավորություններ կան:
«Ճիշտն ասած, ես համաձայն չեմ ձեր առաջարկության հետ, որ եթե կոմբինատը Քաջարանում է, ապա գումարի մի մասը ծախսվի այնտեղ»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ նոր ընդունված օրենսդրական նախաձեռնությամբ հանքարդյունաբերությունից գանձվող գումարների մի մասը վերադարձվում է այդ համայքներին:
Հարակից հրապարակումներ`
- Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան
- Դուք սա եք, սա է ձեր դեմքը ու սրանից փախչել չեք կարող. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանություններին
- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ներկա է ընդդիմադիր մեկ պատգամավոր
- Ոչ մի էմոցիա. Փաշինյան