Աշխատող կենսաթոշակառուներն կենսաթոշակի վերահաշվարկի համար դիմում կարող են ներկայացնել առցանց եղանակով
Աշխատող կենսաթոշակառուներն այլևս կարիք չունեն յուրաքանչյուր տարի այցելել Միասնական սոցիալական տարածքային կենտրոն աշխատանքային ստաժի ավելացմամբ պայմանավորված կենսաթոշակի վերահաշվարկի դիմում լրացնելու համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակի վերահաշվարկի համար այսուհետ դիմում կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով՝ socservice.am հասցեով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին