ԱԺ-ն ընտրում է ՄՊՀ անդամներ
Ազգային ժողովում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Տիգրան Մարկոսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Անուշ Բեղլոյանի թեկնածությունը: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:
Անուշ Բեղլոյանն իր խոսքում նշեց, որ հակամրցակցային գործողությունները դեռևս տարածված են երկու հիմնական պատճառով՝ արմատացած գործարար վարքագիծ, որը զսպում է մրցակցությունը, երկրորդ՝ պետության նորմատիվ կարգավորումները կամ շուկաների միջամտությունը, որը ծանրաբեռնում է և բացառում մրցակցությունը։
«Այդ երկու նպատակները գտնվելու են իմ գործունեության ուշադրության ներքո, աշխատելու եմ արմատախիլ անել արատավոր մտածելակերպը գործարարների կողմից՝ նպաստելով ավելի բարեխիղճ գործարար միջավայրի ձևավորմանը, երկրորդ ուղղությունը՝ պետության նորմատիվ կարգավորումների պրակտիայի բացառելն է»,- ասաց թեկնածուն։
Նա նշեց, որ ընտրվելու դեպքում պաշտոնավարման իր ժամկետը հունիսի 1-ն է լինելու։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:
«Թեկնածությունը ներկայացնելու համար ձայնը պետք է տրվեր Հայկ Մամիջանյանին, ով, սակայն, դահլիճում չէ։ Այս դեպքում գործում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածը, ըստ որի հարցի քննարկումը հետաձգվում է»,- հայտարարեց Ռ.Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերին։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները քառօրյայի սկզբում հայտարարել էին, որ չեն մասնացելու այս քառօրյայի նիստերին, քվեարկություններին, մեկնում են Արցախ ու ՀՀ սահանամերձ շրջաններ։ Սակայն նրանց մուտքն Արցախ արգելվել էր։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը մեկնարկել 15։40-ին, կտևի մեկ ժամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան