ԱՄՆ-ը չի ծրագրում ռուս գործարարներին վերադարձնել նրանց առգրավված ակտիվները
ԱՄՆ-ի վարչակազմը չի պատրաստվում ռուս գործարարներին վերադարձնել նրանց ակտիվները, որոնք առգրավվել են Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մեր նպատակը նրանց վերադարձնելը չէ: Մեր նպատակն է դրանք ավելի լավ օգտագործել», - ասել է Սալիվանը Վաշինգտոնի տնտեսական ակումբում ունեցած ելույթի ժամանակ:
Այսպիսով, Սպիտակ տան ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է ՌԴ գործարարներին վերադարձնել նրանց ակտիվները, օրինակ՝ զբոսանավերը:
Սալիվանը հրաժարվել է բացահայտել վարչակազմի պլանների մանրամասները ՝ պատճառաբանելով, որ Սպիտակ տանը շարունակվում են այդ հարցի շուրջ քննարկումները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան