Կարող է լինել ՌԴ-ի հետ հարաբերություններ ուղղահայացի շրջանակներում․ Արցախի նախագահը՝ կարգավիճակի մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներն անընդունելի են։ Մարտակերտ քաղաքում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։
«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, բայց մյուս կողմից ենթակայություն՝ հնարավոր չէ, անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք, սա մեր կարծիքն է, ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ նաև որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»,-ասել է Ա. Հարությունյանը։
Նրա խոսքով, պետք է շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն և ձգտելով դե յուրե հետագա փոփոխության. «Դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»։
Նա վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարամությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից․ Հարությունյան
- Արայիկ Հարությունյանը խորհրդարանական ուժերի, ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային հրատապ խորհրդակցություն է հրավիրել
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
- Փաշինյան. Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը
- Հովիկ Աղազարյանի համարձակությունը հերիքեց Փաշինյանի մեկ մտքի հետ չհամաձայնվել
- Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար. Նիկոլ Փաշինյան
- Զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է. Փաշինյան
- Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին