Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է. Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
30 տարի առաջ այս օրը ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը։
««Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- այսօր, առավել քան երբևէ պահանջված ու արդիական է Արթուր Մկրտչյանի այս համոզմունքը»,-ասված է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։
Արթուր Մկրտչյանն Արցախը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն իր քաղաքական ու մարդկային բացառիկ հատկանիշների շնորհիվ նա անջնջելի հետք է թողել Արցախի նորագույն պատմության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին