Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու․ Բաբայան
«Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նշաձող է, այլ կարմիր գիծ: Այն բարձրացնել և իջեցնել հնարավոր չէ»,- ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն այսպես է արձագանքել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նա նշել է, որ Արցախի խնդիրը ոչ թե Արցախի բնակչության, այլ ողջ հայության խնդիրն է և այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:
«Մենք ունենք ոչ թե նշաձողի, այլ «կարմիր գծերի» խնդիր։ Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու»,- հայտարարել է Դավիթ Բաբայանն ու հավելել․
«Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միակամ են, որևէ այլ կարծիք չկա։ Սա Արցախի ժողովրդի կարծիքն է և ոչ միայն Արցախի, յուրաքանչյուր նորմալ մարդու, յուրաքանչյուր նորմալ հայի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Անդրադառնալով Ադրբեջանի առաջ քաշած 5 կետերին և այս առումով պաշտոնական Երևանի արձագանքին, թե այդ կետերում անընդունելի ոչինչ չկա, Դավիթ Բաբայանը համաշխարհային փորձն է մեջբերում առ այն, որ երկրները հարաբերություններ են կարգավորում, բայց միմյանց տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։
«Թող իրար հետ հարաբերությունները պարզեն, բայց դա որևէ ձևով չպետք է անդրադառնա Արցախին։ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։ Մենք ունենք մեր պատմական տարածքը, հողը։ Մեր իրավունքն այդ տարածքում ապրելու անքակտելի է»,- ընդգծել է ԱՀ ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Փաշինյանի ելույթը «կարևոր և հեռատեսական» որակմանն, ապա Դավիթ Բաբայանն արձագանքում է.
«Սա ոչ թե արդարության, արժեքների վրա հիմնված դիրքորոշում է, այլ աշխարհաքաղաքական միտում ունի։ Դա տեսակետ է, մեկ այլն էլ այլ տեսակետ ունի, բայց դա չի նշանակում, որ պետք է լինի այն վճռորոշ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները