Իրավունք 16:10 14/04/2022 Հայաստան

«Էյր Արմենիա»-ի տնօրենի արդարացման վճռի դեմ վճռաբեկ բերված բողոքը բավարարվել է

«‎Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրինության կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով 2016թ. դեկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել  նշված ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ վերջինս մեղադրվում էր նրանում, որ Կառավարության համապատասխան որոշման հիման վրա պարտավորված լինելով գանձել ՀՀ-ից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարները և դրանք վճարել պետական բյուջե, 2014թ. իրականացրել է ուղևորափոխադրումներ, գանձել 681.923.052 դրամի չափով պետական տուրքի գումար և պետության կողմից իր ղեկավարած կազմակերպությանը փաստացի վստահված առանձնապես խոշոր չափերի այդ գումարը պետական բյուջե վճարելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել է` տնօրինելով սեփական հայեցողությամբ: 

Ա.Ավետիսյանի, «‎Էյր Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող գույքերի, բանկային հաշվեհամարների վրա 683.723.073 ՀՀ դրամի չափով դրվել էր կալանք:

Դատական քննության արդյունքում, սակայն, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հուլիսի 26-ի դատավճռով Ա.Ավետիսյանը արդարացվել էր հանցադեպի բացակայության հիմքով: Դատարանը գտել էր, որ  ամբաստանյալն իր վստահությանը հանձնված գույքը, տվյալ դեպքում վերոնշյալ դրամական միջոցները, իր կամ մեկ այլ անձի սեփականությունը չի դարձրել, այդ գույքը դուրս չի բերել սեփականատիրոջ գույքային ընդհանուր ֆոնդից և չի ընդգրկել իր սեփական գույքային ֆոնդի մեջ և չի յուրացրել: Ավելին՝ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ում ոչ մի լումա չի ելքագրվել ընկերության դրամարկղից կամ հաշվարկային հաշվից՝ առանց նպատակային նշանակության, և դեռ պետությունը չի կատարել ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունները:

Ըստ դատախազության, որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր՝  անփոփոխ թողնելով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել էր, որ ֆինանսական գործառնությունները վերաբերում են քաղաքացիաիրավական բնույթի վեճի և ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կառուցակարգի կիրառման: Եվ չնայած վերաքննիչ դատարանը անհիմն էր որակել դրամական նշված միջոցները անձին հանձնված չլինելու և հանցադեպի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները, սակայն գտել է, որ ամբաստանյալը պետք է արդարացվի ոչ թե հանցադեպի, այլ հանցակազմի բացակայության հիմքով։

Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը վերջնարդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. ապրիլի 8-ի որոշմամբ, ամբողջությամբ բավարարվել է:

Գործն ուսումնասիրելով յուրացման հանցակազմի վերաբերյալ նախկինում իր արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը համաձայնել է Դատախազության բողոքի հիմնական բոլոր հիմնավորումների հետ:

Մասնավորապես նշել է, որ ՀՀ-ի և «‎Էյր Արմենիա» ՓԲԸ-ի միջև ծագած իրավահարաբերությունը կրել է ոչ թե մասնավոր՝ քաղաքացիաիրավական բնույթ, ինչպես նշվել են ստորադաս դատարանները, այլ հանրային՝ վարչաիրավական բնույթ, քանի որ պետությունը տվյալ դեպքում հանդես է եկել ոչ թե հավասար հիմունքներով, այլ որպես իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, որը մյուս կողմի հետ իր հարաբերության բովանդակությունը որոշել է միակողմանի կամահայտնությամբ:

Ըստ այդմ՝ պետության կողմից իր բացառիկ՝ պետական տուրքի գանձման լիազորության պատվիրակման արդյունքում «‎հիմնական» գույքային ֆոնդից բացի ձևավորվել է նաև վերջինիս մասը կազմող, սակայն առանձնացված «‎միջանկյալ» գույքային ֆոնդ, որի նպատակը պետության գույքը, տվյալ դեպքում՝ պետական տուրքը, պետության «‎հիմնական» գույքային ֆոնդ ուղղելն է։ Մինչդեռ, Ա.Ավետիսյանը, պարտավորված լինելով պետական տուրքը սահմանված ժամկետում փոխանցել պետության «‎հիմնական» գույքային ֆոնդ, չի կատարել դա՝ այն միացնելով կազմակերպության գույքային ֆոնդին՝ վերջինիս հետ միասին այն ուղղելով «‎Էյր Արմենիա» ՓԲԸ ընթացիկ ծախսերը հոգալուն: Ընդ որում, այն հանգամանքը, որ այս գործողությունները կատարվել են կազմակերպությունը պահպանելու և նախկինում ներդրած մեծ գումարները չկորցնելու նպատակով, վկայում է շահադիտական դրդումներ ունենալու մասին:

Վճռաբեկ դատարանը համարել է, որ ընկերության ֆինանսական բարդ իրադրության մեջ հայտնվելու, ընկերության հանդեպ պետության ստանձնած պարտավորությունները չկատարելու իրողությունները, ինչպես գտել է դատախազությունը, չէին կարող ամբաստանյալի արարքում յուրացման հանցակազմի հատկանիշների առկայությունը բացառելու հիմք լինել:

Ըստ այդմ՝ ամբաստանյալին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

Այս հիմնավորումներով էլ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել  բեկանել Ա. Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021թ. փետրվարի 25-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}