Թուրքիայում երիտասարդները ձգտում են դեպի ԵՄ երկրներ
Թուրքիայում հասարակությունը երկրի շահերի տեսանկյունից ամենամեծ սպառնալիքն է համարում ԱՄՆ-ին, հետո՝ Ռուսաստանին։ Ընդ որում՝ եթե նախորդ տարի ԱՄՆ-ին սպառնալիք համարողները կազմում էին 60․6 տոկոս, իսկ այս տարի՝ 58․3, Ռուսաստանի դեպքում այդ համամասնությունն աճել է՝ 19-ից բարձրանալով 31 տոկոսի։ Էրմենիհաբերը հայտնում է, որ այս տվյալները, թուրք լրագրող Մուրադ Սաբունջուի փոխանցմամբ, տեղ են գտել Մարշալ հիմնադրամի վերջին հետազոտության մեջ։
Ռուս-ուկրաինական ռազմական ճգնաժամի մեկնարկից հետո կատարված հետազոտության համաձայն՝ թուրքական հանրության շրջանում օտար երկրների նկատմամբ դրական պատկերացումների առումով Ռուսաստանն ամենաշատն է տուժել։ Այդ երկրի նկատմամբ այժմ դրական կարծիք ունի հանրության միայն 5․6 տոկոսը՝ նախորդ տարվա 11․3-ի փոխարեն, ավելին՝ հարցվածների միայն 4․9 տոկոսը դրական մտքեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
Հետազոտության մասնակիցների 33 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան ամենասերտը պետք է համագործակցի ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ այդ համամասնությունը երիտասարդության շրջանում հասնում է 44 տոկոսի։ Հասարակության միայն 56 տոկոսն է գտնում, սակայն, որ Թուրքիան պետք է ամենասերտը գործակցի Ռուսաստանի հետ։
Մարշալ հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլյուհիսարջըքլի խոսքով՝ Ռուսաստանի վարկանշի անկմանը զուգահեռ թուրքական հասարակությունում հետաքրքիր մոտեցում կա ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի միջնորդական քաղաքականության հարցում։ Մասնավորապես, հետազոտության մասնակիցների 437 տոկոսը կարծում է, որ Թուրքիան հաշտեցնող դեր պետք է խաղա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, մինչդեռ 401 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան պետք է այդ հակամարտությունից հեռու մնա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան