Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենը հրաժարվել է Ուկրաինայում տեղի ունեցողը ցեղասպանություն անվանել
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հրաժարվել է ուկրաինական իրադարձությունները ցեղասպանություն որակել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով France 2 հեռուստաալիքին։
«Ցեղասպանությունը իրավաբանորեն չափազանց հստակ սահմանում է, որը չի համապատասխանում ներկայումս հայտնի փաստերին»,-ասել նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, կարելի՞ է ցեղասպանություն անվանել։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր կոչ արել ավելի «զգույշ ընտրել տերմինները»՝ նկարագրելու այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Ծովային հետևակի 1350 ուկրաինացի զինծառայող հանձնվել է ԴԺՀ-ի զինված ուժերին
- Ուկրաինայում ընթացող պատերազմում տուժել է 20 լրագրող
- Վրաստանը Ուկրաինային օգնելու համար երկրորդ ճակատ չի բացելու. Ղարիբաշվիլին
- Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան