Քաղաքական 15:46 14/04/2022 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Ձերը ոչ թե խաչն է և առաքելությունը, այլ պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի խարանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագնքել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների հայտարարություններին.

«Քաղաքական շանտաժ, հոգեբանական տեռոր և ուրացում, կամ լսելով իշխանությունը զավթածներին

ա/ Միջազգային հանրությունը  մեզ չի աջակցում,  որովհետև մենք չենք ընդունում   Թուրքիայի մեծագույն դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Սա մաքուր թուրք-ադրբեջանական նարատիվ է, միջազգային իրավունքի տգետ ինտերպրիտացիա,  հակապետական դիրքորոշում և մանիպուլյացիա։ Բայց  ավելի շուտ՝ սթափ գիտակցված  խեղաթյուրում, ազգային շահերի ուրացում։
Արցախի խնդիրը երբեք որպես տարածքային խնդիր չի ձևակերպել, այլ խարսխվել է ազգերի ինքնորոշման միջազգային  իրավունքի վրա, այն  ամրագրվել է Արցախի ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու իրավունքն ամրագրող հնարաքվեով։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր ազգ միջազգային իրակունքի պաշտպանություն է ստանում՝ ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Ազգերի ինքնորոշման իրավունքը իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև այն պետության համար, որի կազմում ինքնորոշվել է ազգը։ ԼՂ ժողովուրդը 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման մասին դրույթները, հռչակել է իր անկախ պետականությունը։

բ/«խաղաղության»  վարքագիծ, որը  նիկոլը փորձում է հիմնավորել սոցիալ-հոգեբանական մոտիվներով։
Իսկ ու՞ր մնացին քաղաքական/անվտանգային, գոյաբանական/ մոտիվները։ Ո՜չ Բրյուսելում, ո՜չ դրան նախորդող և ոչ մի բարձր մակարդակի հանդիպումներում բանակցային  սեղանի շուրջ նա չի խոսել,  չի փաստարկել և հիմնավորել թուրքական ագրեսիան, վարձկանների, ֆոսֆորային զենքերի, Արցախում իրակնացվող հայաթափման, էթնիկ զտման քաղաքականությունը։ Ինչո՞ւ պետական մակարդակով միջազգային հարթակներով նա չի  բարձրաձայնել այն պատերազմական հանցագործությունների մասին, որ իրականացվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից / Նյու Յորք, Սոչի, Բրյուսել/։
Իսկ սոցիալ-հոգեբանական մոտիվները ներքին օգտագործման են, ուղղված են սեփական ժողովրդի դեմ․ վախի, անելանելիության ու նոր պատերազմի և ցեղասպանության սպառնալիքով նվաստացնել ու ոչնչացնել ժողովրդի դիմադրելու կամքը։ Թե ում է  ձեռնտու  և ում շահերն է ապասարկում այս վարքագիծը, դարձյալ պարզ է, աներկբա։

գ/ Միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել ԼՂՀ կարգավիճակի հարցում  մեր նշաձողը, այդպիսով  ապահովելով մեծ կոնսոլիդացիա։
Ե՞վ․․․ իսկ ի՞նչ  բովանդակություն ունի այդ նոր նշաձողը։ Նախկիններին բանակցային գործընթացից Արցախը դուրս թողնելու մեջ մեղադրող, «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսով (և ոչ միայն) պատերազմը սրընթաց արագացրածը, ի՞նչ քաղաքական բարոյականությամբ և ի՞նչ մանդատով է լիազորված միանձնյա որոշելու Արցախի ճակատագիրը։
Իշխանությունների բանակցային բովանդակությունը խարսխված է խաղաղության մերկ մուրացկանության վրա։ Եթե հընթացս կազմաքանդել ես բանակը, հանրային պառակտումը  հասցել  վերբալ քաղաքացիական պատերազմի, եթե  պետականության ինստիտուտների կազմաքանդումն այդքան ցցուն է, միջազգային վարկանիշդ՝ զրո, մնում է քաղաքական մուրացկանությունը, ուր նշաձողեր այլևս չկան։
Պարտվածի առջև պայմաններ են դնում, որ թե՝ նշաձողեր․․․ Մանավանդ, երբ այդ պարտվածն հանուն իշխանության պատրաստ է ամեն բանի։

դ/ Աշխարհի շատ ժողովուրդներ կանգ են առել, գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով, արդար են համարում դա։
Գուցե աշխարհի շատ ժողովուրդներ գոհ և երջանիկ են, բայց հաստատ ոչ Հայ ժողովուրդը։ Արդար համարե՞լ․․․Սա նշանակում է մերժել և ուրանալ պատմական անցյալը, սա նշանակում  զրոյացնել Ցեղասպանության փաստը, նրա քաղաքական հետևանքները,  հայ ժողովրդի քաղաքական, բարոյական, հոգևոր իրավունքները, արժանապատվությունը։ Սա նշանակում է ոչ միայն հրաժարվել Անկախության հռչակագրից, այլև օրինականացնել և արդարացնել այսօր Հայաստանի տարածքներ ադրբեջանական զորամիավորումների ներժուժումը,  շարունակվող ֆաշիզմը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կողմից Հայաստանի տարածքների և հատկապես Սյունիքի նկատմամբ չդադարող հավակնությունները։
Ոչ, սա ոչ թե  խաղաղության հիմնավորում է, այլ պատերազմի ու ցեղասպանության սպառնալիքով ժողովրդի վերջնական մանկուրտացում և ստորացում։

ե/«44 -օրյա պատերազմից հետո պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, սա է առաքելությունը, խաչը․․․»
Մուրճի, դատական մամլիչի, ռեպրեսիաների, ատելության, համատարած վախի, ծեծուջարդի, ատելության և հայհոյանքի, շանտաժի, փողոցային խուժանի արթնացման, պատերազմի սպառնալիքի, հետպատերազմյան դեպրեսիայի, ազգային ֆրուստրացիայի, ընտրական կեղծիքների, անցյալի հրեշայնացման պայմաններում ընտրվածը մեկ սրբություն ունի և մեկ խաչ․ դա ամեն գնով իշխանությունը պահելու հրեշավոր մոլուցքն է։ Դա քաղաքականությունից բարոյականության իսպառ բացակայության իրողությունն է, դա ազգային շահերի դավաճանության մոլուցքն է, դա անվտանգային և գոյաբանական շահերը կազմաքանդելու մոլուցքն է։ Սա առաջնորդություն է դեպի ոչ մի տեղ․․․

զ/ Չեն բացառվում Հայաստանի և Արցախի դեմ նոր տարածքային պահանջներն ու ագրեսիան․․․
Ավաղ՝ այո։ Այսպես է լինելու քանի դեռ Հայաստանում իշխում է պարտության ուժը, քանի դեռ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իրականացնում են մարդիկ, ովքեր թուրանական ճարտարապետության կամակատարներն են, ովքեր փառասեր են, տգետ ու ոչնչատեսիլ, ովքեր  սեփական իշխանության համար պատրաստ են ուրանալ անցյալը, սևացնել ապագան, մարդիկ, որոնց ճանապարհին ատելություն է,  մահեր և կործանում, մարդիկ, ովքեր միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանելու կամք, իմացություն և կորով չունեն։

Եվ, այնուամենայնիվ, ՔՊ-ին  և նրա առաջնորդին ոչ ոք մեր ազգային շահերն ուրանալու, մեր արժանապատվությունը նվաստացնելու, պետականության գոյությունն ու  Արցախի ինքնորոշումը հարցականի տակ դնելու իրավունք ու մանդատ չի տվել։

Ձերը ոչ թե խաչն է և առաքելությունը, այլ պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի  խարանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}