Ծովային հետևակի 1350 ուկրաինացի զինծառայող հանձնվել է ԴԺՀ-ի զինված ուժերին
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը հինգշաբթի հայտնել է, որ ապրիլի 13-ի երեկոյան ուկրաինացի 1350 ծովային հետևակայիններ հանձնվել են ԴԺՀ-ի ուժերին։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն
«Մեր զինվորները Մարիուպոլում շարունակում են գերեվարել Ուկրաինայի զինված ուժերի 36-րդ բրիգադի զինյալներին: Ապրիլի 13-ի երեկոյի դրությամբ 1350 ուկրաինացի ծովային հետևակ է հանձնվել»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ Մարիուպոլում 36-րդ ծովային բրիգադի 1026 զինծառայող է հանձնվել։ Զենքերը վայր դրածների թվում են եղել 162 սպա և 47 կին զինծառայող։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ «36-րդ ծովային բրիգադի 151 վիրավոր ուկրաինացի զինծառայողներ առաջնային բուժօգնություն են ստացել տեղում, որից հետո նրանք բոլորը տեղափոխվել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց՝ բուժման համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ընթացող պատերազմում տուժել է 20 լրագրող
- Թուրքիայից Ուկրաինա զենքի արտահանումը 30 անգամ աճել է
- Վրաստանը Ուկրաինային օգնելու համար երկրորդ ճակատ չի բացելու. Ղարիբաշվիլին
- Բորիս Ջոնսոնն այցելել է Ուկրաինա՝ անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ
- Պենտագոնը վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցելիս ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից