Երկրորդ անգամ առաջադրված Սեդա Շահինյանը շնորհակալ է Փաշինյանից
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թափուր պաշտոնին առաջադրեց Սեդա Շահինյանի թեկնածությունը:
Սեդա Շահինյանը հայտնելով, որ երկրորդ անգամ է առաջադրվում ՀԾԿՀ-ի իրավաբան անդամի պաշտոնին, շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։
«Իրողություն է, որ հանրային ծառայությունների կարգավորման բնագավառը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և սոցիալական նշանակություն ու հնչեղություն ունեցող է, որտեղ խաչվում են յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարողի և պետության շահերը: Հարաբերությունների այդ հարթության մեջ կարգավորողի հիմնական նպատակը նշված շահերը լավագույնս և հմտորեն հավասարակշռելն է»,- ասաց նա։
Սեդա Շահինյանի խոսքով՝ անկախ կարգավորման ինստիտուցիոնալ կայացմամբ է հնարավոր միայն իրական հավասարակշռումը, որը մի կողմից պետք է լինի մասնագիտացված, որպեսզի ապահովի համակողմանի, երկարաժամկետ և կայուն կարգավորման քաղաքականություն, մյուս կողմից օժտված լինի արբիտրի համար անհրաժեշտ գործիքակազմով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան