Մոլդովայում կտուգանեն «Գեորգիևյան ժապավեն» կրելու և V, Z նշաններն օգտագործելու համար
Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած նիստում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է «Գեորգիևյան ժապավեն» կրելու և պահելու, ինչպես նաև V և Z նշանների օգտագործման արգելքը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։
Մոլդովայի խորհրդարանն ապրիլի 7-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն էր տվել իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների փաթեթին, որոնցից մեկը վերաբերում է «Գեորգիևյան ժապավենի, V և Z խորհրդանիշների արգելքին։
Պատգամավորները ցանկանում են պատասխանատվություն սահմանել «ռազմական ագրեսիայի գործողությունների հետ կապված հայտնի ատրիբուտների և խորհրդանիշների պատրաստման, վաճառքի, բաշխման, տարածման և հանրային օգտագործման համար»: Ֆիզիկական անձանց սպառնում է 245-ից 490 դոլարի տուգանք կամ հասարակական աշխատանքի։
Պաշտոնյաների համար տուգանքը կլինի 490-ից 980 դոլար, իսկ իրավաբանական անձանց համար՝ 490-ից 1630 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին