Անունը կարելի է դնել ինչ ուզես՝ փաթեթային, համապարփակ, բայց անունը դնելով չի փոխվում խնդրի էությունը. Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձավ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հրապարակած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթին։
«Հրապարակվել է այդ առաջարկներից մի հատված՝ փորձելով հիմնավորել, որ երեկ Նիկոլ Փաշինյանի արած պնդումն առ այն, որ Սերժ Սարգսյանն, ով իր այլ թիմակիցների հետ եկել էր իշխանության 1998 թվականին ի հակադրումն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակի, իրականում ի վերջո բանակցում էր փուլային տարբերակի շուրջ»,- նշեց Ռուբինյանը։
Այնուհետև նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս է հիմնավորում Ս. Սարգսյանի գրասենյակը, որ իրականում իրենք փուլային տարբերակի շուրջ չեն բանակցել. «Իրենք հրապարակել են 2016 թվականի փաստաթուղթը, որի վերնագրի հենց սկզբում գրված է, որ սա փաստաթուղթ է հակամարտության կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին, բայց նրանք բերում են հիմնավորում, քանի որ տեքստում գրված է նաև, որ լուծումը կամ քայլերը մեկ փաթեթի մեջ են և չեն կարող տարանջատվել միմյանցից, հետևաբար դա իրականում փաթեթային փաստաթուղթ է։ Սակայն սա պարզապես մի տրույկ է»։
Ռ.Ռուբինյանը բացատրեց, թե որն է փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը. «Հակամարտության լուծման փուլային տարբերակը հետևյալն է. հակամարտության մաս կազմող կոմպոնենտները, այսինքն խնդրո առարկաները, լուծում են ստանում փուլ առ փուլ։ Կարող է առաջին փուլում մի կոմպոնենտ լուծում ստանա առանց իմանալու, թե հաջորդ կոմպոնենտն ինչ լուծում է ստանալու, երբ, ինչ ֆորմատով և այլն։
Փաթեթային լուծման տարբերակը հետևյալ երկու տարբերակներից մեկն է՝ կամ հակամարտության բոլոր կոմպոնենտները լուծվում են միասնաբար մի փուլով, մի կետով, կամ առնվազն փաթեթով համաձայնություն է ձեռք բերվում բոլոր կոմպոնենտների լուծման վերաբերյալ, բայց ինչպես կասեր Էդվարդ Նալբանդյանը, լուծումները կիրարկվում են փուլ առ փուլ։
Սերժ Սարգսյանի և Նալբանդյանի պնդումները, որ իրականում 2016 թվականին առաջարկված փաստաթուղթը փաթեթային էր, ճշգրիտ կլինեին, եթե, ըստ այդ փաստաթղթի, փաթեթով որոշման հանգեին կողմերը կամ նախատեսվեր փաթեթով որոշում հակամարտության բոլոր կոմպոնենտների վերաբերյալ»։
Ըստ նրա, իրականությունն այդպես չի եղել, որովհետև այդ փաստաթղթով նկարագրված է եղել միայն մեկ փուլի լուծում, օրինակ, ինչ-որ փուլում Արցախի շուրջ գտնվող շրջանների մի մասը վերադարձվում են կամ հանձնվում են Ադրբեջանի վերահսկողությանը, բայց այդ փաստաթղթով չի ֆիքսվել, թե ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա Արցախը, երբ, որտեղ, ում մասնակցությամբ պետք է տեղի ունենա հանրաքվե Արցախի վեջնական կարգավիճակի շուրջ, ինչպիսի հարց պետք է դրվի այդ հանրաքվեին։
«Փոխարենը ֆիքսվել է, որ ոչինչ չի ֆիքսվել այդ իմաստով, այսինք մենք գործ ունենք փաթեթային լուծման ուղիղ հակառակի հետ, երբ որ գոյություն ունի լուծման տարբերակ, որում նկարագրված չէ, թե հակամարտության կենտրոնական, անկյունաքարային աղբյուր հանդիսացող խնդիրն ինչպես է լուծվելու, երբ է լուծվելու, ում կողմից է լուծվելու, ինչ միջոցով է լուծվելու, ինչպես է այդ լուծումն իրականացվելու։
Հետևաբար, Սերժ Սարգսյանը քննարկել է մաքուր փուլային տարբերակ։ Դրա անունը կարելի է դնել ինչ ուզես՝ փաթեթային, համապարփակ, բայց անունը դնելով չի փոխվում խնդրի էությունը»,- ասաց Ռ.Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երրորդ նախագահ. Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու
- Երբ որ ասում եմ՝ այո, կարելի էր պատերազմը կանգնել, դա ժանր է, կոչվում է գրոտեսկ. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. Սերժ Սարգսյան
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին