Կամերային երաժշտության տանը կհնչի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը:
Կամերային երաժշտության տան արածած հաղորդագրության համաձայն, համերգը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 19:30: Ստեղծագործությունը կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Տիրամայր Հայաստանի երգչախումբը (երգչախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան)։ Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը։
Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Բացի այդ, համերգի ընթացքում կհնչեն Դ. Հալաջյանի, Ջ. Տավեների, Տ. Մանսուրյանի, Ս. Բարբերի ստեղծագործությունները։
Ստաբատ Մատերի հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է: Օրհներգը բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին` Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ երաժշտություններ են գրել, սակայն նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի երաժշտությունն է:
Պերգոլեզին այս գործը գրել է 26 տարեկանում՝ 1736 թ.-ին: Այն գրվել է կոմպոզիտորի մահից առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան