Լևոն Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը թերևս ճիշտ չի եղել. Վիգեն Խաչատրյան
«Դեռևս 1996 թ.-ին ՀՀՇ-ի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ: Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի: Տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ, իմ կարծիքով, դա թերևս ճիշտ չի եղել»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նա հիշեց, որ այն ժամանակ հայերը գիտեին, որ Խորհրդային Միությունում հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, որն այլ խնդիր էր:
«Բայց նույնիսկ ԽՍՀՄ-ի տարիներին մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղ հայաթափվեց՝ խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի «Կոլցո» օպերացիայի հետևանքով»:
Խաչատրյանի խոսքով՝ 88 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, որ 400-500 հազար հայ չկարողացավ շարունակելի իր կայնքն իր պատմական հայրենիքում նաև ԼՂԻՄ-ի տարածքի մի զգալի մասը կորսվեց:
«Որտե՞ղ պետք է կանգ առնանք, հասկանանք, թե մեր նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ. հեռանկար ունենալ»,-հարցադրում հնչեցրեց Վիգեն Խաչատրյանը և հավելեց. «Իրոք ծանրագույն երկընտրանքի առաջ ենք մենք կանգնած, պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ հստակեցնելու, թե ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արել»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ կին պատգամավորներն Ալիևին համահունչ Արցախի հիմնահարցը մատուցում են որպես տարածքային պահանջ
- Փաշինյանը բացահայտ ասում է՝ պետք է տալ, ստորագրել, ամեն ինչ մինչև ինձ արդեն ծախված է եղել, ես ի՞նչ մեղք ունեմ. Տիգրան Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան