Իրանից բողոք է ստացվել` Հայաստանից ոչ հաճելի բովանդակությամբ ռադիոներ հեռարձակվելու մասին
«Այստեղ խնդիրը տեխնիկական է, քանի որ հեռարձակման հաճախականությունը սահմաններ չի ճանաչում և այլ երկրների ազդակները կարող են գալ մեր երկիր, ինչպես նաև մեր ազդակները գնան հարակից պետություններ»,- պատասխանելով ադրբեջանական և թուրքական ռադիոհաճախականությունների՝ Հայաստան ներթափանցելու մասին ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին՝ ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը մի քանի բողոք է ստացել Իրանից, որ Հայաստանից իրենց ոչ հաճելի բովանդակությամբ ռադիոներ են հեռարձակվում ԻԻՀ-ի տարածքում:
ՀՌՀ նախագահը խնդիրն ավելի շատ տեսավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և գործադիրի այլ լիազոր մարմինների տիրույթում:
Տիգրան Հակոբյանի տեղեկացմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը Շիրակի մարզում ուժեղացրել է իր հաղորդիչները և այնտեղ թուրքական ռադիոների ազդեցությունը բավականին նվազել են:
Նա նաև հայտնեց, որ տեղեկատվության անվտանգությունը պահանջում է սահմանների վրա օտար ռադիոհաճախականությունների արգելքներ դնել, բայց այն ՀՌՀ լիազորությունների մեջ չէ, քանի որ այդ կառույցը նման կարողություններ չունի:
Հարակից հրապարակումներ`
- ՀՌՀ նախագահը Հայաստանում մամուլի դեմ դատական հայցերի թվի ավելացումը խոսքի ազատության դրական ցուցիչ է համարում
- Սա ծանր մեղադրանք է, նաև քաղաքական գնահատական՝ ապաքաղաքական մարմնի կողմից. Լիլիթ Գալստյանը՝ Տիգրան Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան