«Ժողովուրդ». Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն: Նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Կինոյի և թատրոնի ինսիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան: Անգամ հայտնի է արդեն միացված համալսարանների նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»:
Մեր հավաստի տեղեկություններով` նախարարությունը կառավարության հետ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ուսումնական տարին սկսեն հենց նոր համալսարանում: Հատկանշական է, որ նախարարության այս գործընթացին մեծապես աջակցել է Կինոյի և թատրոնի ինսիտուտի նախկին ռեկտոր, ներկայիս պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին