«Ժողովուրդ». Արարարտ Միրզոյանի գործով միջնորդություն է ներկայացվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ նրա դեմ բռնության գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին:
Բանն այն է, որ նախաքննական մարմինը տևական ժամանակ գործով անցնող անձանց մասով որևէ քննչական գործողություն չի անում և քրեական գործն էլ մահակի պես պահում է մեղադրյալների գլխին: Մեզ հետ զրույցում գործով մեղադրյալները նշեցին, որ տևական ժամանակ է, ինչ իրենց մասնակցությամբ նախաքննական մարմինը որևէ քննչական գործողություն չի իրականացնում:
Հետաքրքիր է՝ 1 տարի 4 ամիս ինչ է քննում ԱԱԾ-ն և դեռևս չի կարողանում պարզել, որ գործը ուղարկի կա՛մ դատարան, կա՛մ էլ կարճի: Հիշեցնենք, որ 2020 նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան:
Բացի այդ, նույն օրը Երևան քաղաքում ծեծի ենթարկվեց ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան