Reuters. Իրանը գործարկում է ուրանի հարստացման ցենտրիֆուգների մասեր արտադրող գործարան
Իրանը Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների մասերի արտադրության նոր գործարան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ ներկայացնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցը։
«2022 թվականի ապրիլի 13-ին Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ մեխանիզմները գործարկվելու են նույն օրը»,- ասվում է կազմակերպության զեկույցում՝ չհստակեցնելով, թե արդյոք հաստատված է, որ այդ գործողությունը սկսվել է։
Գործակալության տվյալներով՝ Իրանը Քարաջ քաղաքում գտնվող իր փակ օբյեկտից համապատասխան սարքավորումները տեղափոխել է Նաթանզ։
Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ն ապրիլի 12-ին ավարտել է նոր օբյեկտում հսկողության տեսախցիկների տեղադրումը։ Նրա գտնվելու վայրը չի նշվում։ Reuters-ին հատնի է դարձել, որ իրավիճակը վերահսկելու համար գործակալությանը հասանելի չեն հսկողության տեսախցիկների և այլ սարքերի կողմից հավաքագրված այնպիսի վայրերի տվյալները, ինչպիսիք են ցենտրիֆուգների մասերի արտադրամասերը:
2021 թվականի սեպտեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ն իր եռամսյակային զեկույցում նշել է, որ Իրանում 60% հարստացված ուրանի պաշարները 2,4 կգ-ից հասել են 10 կգ-ի։ Նույն թվականի հունիսի 15-ին Իրանի կառավարությունը հայտարարել է, որ պետությունը 108 կգ ուրան է հարստացրել մինչև 20%։։
Իրանը սկսել է ուրանի 60% հարստացումը՝ ի պատասխան անցյալ տարվա ապրիլի 11-ին Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում դիվերսիայի, որը, ըստ Թեհրանի, իրականացրել էր Իսրայելը։ Իրանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հարստացումն իրականացվում է խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո։ 2015 թվականին հաստատված միջուկային համաձայնագրի համաձայն՝ Իրանն իրավունք ունի հարստացնել ատոմը 3,67% ից ոչ ավելի։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն փորձում է վստահեցնել, որ Իրանի հետ շփումները միջուկային վտանգը մեղմելու նպատակ ունեն
- Իրանը հայտնում է, որ մինչև 20% կհարստացնի ուրանը, եթե անգամ վերադառնա միջուկային գործարքին
- ՄԱԿ-ը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցողներին կոչ է անում կրկնապատկել իրենց ջանքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան