ՀՀ երրորդ նախագահ. Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունը։
«Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:
Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:
Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Երբ որ ասում եմ՝ այո, կարելի էր պատերազմը կանգնել, դա ժանր է, կոչվում է գրոտեսկ. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. Սերժ Սարգսյան
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ