Հրանտ Մելիք-Շահնազարյան. Եվ արդեն վաղը կերևա, թե ով ով է մեր երկրում
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Նիկոլը շատ հստակ խոսեց իր մտադրությունների մասին։ Ինքն իր որոշումը արդեն ունի։ Եվ ամենևին կարևոր չէ, թե ինչպես է կայացվել այդ որոշումը։ Կարևորն ուրիշ է. որը՞ կլինի մեր որոշումը։ Մտածելու գիշեր է։
Շատ պարզ եմ հիմա խոսում։ Հայաստանն ու Արցախը այլևս ժամանակ չունեն։ Քաղաքական հաշվարկների, հայտարարությունների, գնահատականների ժամանակն էլ է անցել։ Հիմա արդեն ոչ ոքի համոզելու, ինչ-որ բաներ ապացուցելու, հետները վիճելու իմաստ չկա։ Որոշում կայացնելու և գործելու ժամանակն է։
Ըստ այդմ, առանց այլևայլ ավելորդությունների բոլորին՝ բայց հատկապես ընդդիմության առաջնորդներին, խնդրում և հորդորում եմ մտածել ու այս գիշեր որոշում կայացնել՝ կարո՞ղ եք պատասխանատվություն ստանձնել ազգի և պետության համար։ Ցանկանու՞մ եք առաջնորդել մեզ այս բարդ շրջափուլում։ Պատրա՞ստ եք մեծ զոհողությունների։ Պատասխանեք այս հարցին նախ ինքներդ ձեր, ապա նաև հանրության համար և հստակ բարձրաձայնեք ձեր որոշումը։ Հիշեք՝ բացասական պատասխանն էլ է պատասխան։ Ընդ որում, նույնքան արժեքավոր, որքան դրականը։
Չլինի հանկարծ, որ հոգու խորքում մեկ որոշում կայացնեք, իսկ հանրությանը մեկ այլ բան ներկայացնեք։
Հարգելի մտավորականներ, մասնագիտական տարբեր հանրույթների ներկայացուցչներ, հասարակական գործիչներ… ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք անել։ Ու ինչպե՞ս։ Գիտեմ՝ լռությունը ոսկի է։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ հիմա այդ դեպքը չէ։
Բոլոր բոլորի համար է սա մտածելու գիշեր։ Ի դեպ, գուցե վերջինը։ Երիտասարդները, ուսանողները, դասախոսները, ոստիկանները, ես, այս տողերս ընթեցողը ու նույնիսկ Նիկոլի թիմակիցները… Բոլորս ենք կանգնած որոշում կայացնելու անհրաժեշտության առջև։ Եվ արդեն վաղը կերևա, թե ով ով է մեր երկրում։ Աստծով»։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկ Գալստյան. Դա բալանսից բալաստի վերածվելու ամենակարճ ուղին է
- Գեղամ Նազարյան. Մենք հաջողելու ենք, այս մղձավանջն ու աղետն ավարտվելու են
- Հրանտ Տեր-Աբրահամյան. Գալու է շրջման կետը
- Աշոտյան. Հողատուն այսօր կրկին կապել էր իր բայաթին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան