Զախարովա. Մոսկվան կշարունակի ամեն կերպ աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 13-ին կայացած ճեպազրույցում անդրադարձել է ԵՄ դերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։Ստորև՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած սղագրությունը՝ հարց ու պատասխանի:
Հարց.- Հիմա ԵՄ-ն փորձում է իր վրա վերցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման դերը։ Դա է վկայում նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած հանդիպումը: Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Արևմուտքի նման նախաձեռնությանը։ Բրյուսելն օգնո՞ւմ է Մոսկվային, թե՞ դուրս է մղում նրան Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում։
Պատասխան.- Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում ընկած են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերը։Այս տարվա ապրիլի 9-ին էլ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկերների հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է դրանց իրականացմանն առնչվող հարցերի ողջ շրջանակը։ Այս թեման եղել է ապրիլի 8-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի բանակցությունների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի առանցքում։
Այս շփումների ընթացքում, մասնավորապես, արծարծվել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերը։
Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի դերին, Սերգեյ Լավրովը բոլոր գնահատականները տվել է այս տարվա ապրիլի 8-ին Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներին հաջորդած ասուլիսում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման հետքերով. փորձագետների կարծիք
- Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Բրյուսելում Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին
- Լավրով. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանը
- Լավրով. Ռուսաստանը կօգնի Հայաստանին ամրապնդելու իր պաշտպանունակությունը
- «Ժողովուրդ». Բրյուսելյան հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի մասին խոսք չլինելու հանգամանքը 30 տարիների պայքարի զրոյացում է նշանակում
- Էրդողանը գոհ է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներից
- Բրյուսելյան հանդիպմանը հիմնական շեշտը դրվել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա. Դավիթ Բաբայան
- Արարատ Միրզոյանն այսօր կհանդիպի Սերգեյ Լավրովին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
- Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Միրզոյանը Լավրովին ներկայացրել է Ադրբեջան կողմից սահմանագոտում հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը